Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում ստեղծվել են հայտարարագիր լրացնելու հոլովակներ: Հանրային ծառայության մասին օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է հայտարարագրման ժամկետները և հայտարարագրում փոփոխություն կատարելը, ըստ այդմ` հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում տարեկան հայտարարագրեր, որի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է:
Հոլովակները ծառայելու են որպես ուղեցույց՝ հայտարարագրերը ճիշտ լրացնելու համար:
Ստորև ներկայացնում ենք հայտարարագիր լրացնելու հոլովակները՝
- Հայտարարագիր լրացնելու ուղեցույց
- Անշարժ գույքի հայտարարագրման ուղեցույց
- Վարկային միջոցներով անշարժ գույքի ձեռքբերման գործարքների հայտարարագրման ուղեցույց
- Տրանսպորտի միջոցի հայտարարագրման ուղեցույց
- Արժեթղթերի և այլ ներդրումների հայտարարագրման ուղեցույց
- Դրամական միջոցների հայտարարագրման ուղեցույց
- Եկամուտների հայտարարագրման ուղեցույց
8.Փաստացի տիրապետվող գույք և գույք, որի իրական սեփականատերն է հանդիսանում հայտարարատու անձը