Հանձնաժողովը տեղեկացնում է, որ ներկայացված հայտարարագրերի` օրենքով սահմանված կարգով հրապարակումն ապահովելու նպատակով գործարկվել է հայտարարագրերի հրապարակային ռեեստրի նախնական տարբերակը, որը հասանելի է հետևյալ հղումով` https://registry.cpcarmenia.am/:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարագրերի հրապարակային ռեեստրը գործարկվում է հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո առաջին անգամ` խնդրում ենք շահագրգիռ բոլոր անձանց հնարավոր տեխնիկական խնդիրներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնել Հանձնաժողովին` դրանք հնարավորինս սեղմ ժամկետում շտկելու համար։
Հայտարարագրերի հրապարակային ռեեստրի տեխնիկական հնարավորությունները շարունակական բարելավելու և զարգացնելու նպատակով խնդրում ենք դիտարկումներն ու առաջարկները ներկայացնել Հանձնաժողով` քննարկելու և գործնականում կիրառելի դարձնելու համար։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փորձարկման փուլում է հայտարարագրերը pdf և excel տարբերակներով արտահանելու հնարավորությունը։