Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային համակարգում գործարկվել է նոր գործիք՝ չաթ-բոթ, որը հնարավորություն կտա օգտատերերին հարցերի միջոցով ստանալ տեղեկատվություն հայտարարագրերի լրացման կարգի, ինչպես նաև տեխնիկական խնդիրների պարզաբանման և լուծման վերաբերյալ։
Չաթ-բոթը նախատեսված է օգտատերերի համար ավելի արդյունավետ և արագ հաղորդակցություն ապահովելու նպատակով։ Նոր գործիքը հասանելի է հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի գլխավոր էջում:

