Հանձնաժողովի՝ 2024 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ հաստատվել է Կոռուպցիայի կանխարգելման ոլորտում թվային վիճակագրության վարման մեթոդաբանական ուղեցույցը:
Ուղեցույցը նախատեսված է կարգավորելու կոռուպցիայի կանխարգելման ոլորտում վիճակագրության վարման հետ կապված հարաբերությունները՝ ապահովելով տվյալների ամբողջականությունը և համակարգվածությունը։ Վիճակագրության վարման արդյունքում հնարավոր կլինի վերհանել հանրային իշխանության առանձին մարմիններում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում ձևավորվող պրակտիկան, ապահովել նորմերի կիրառման միասնականությունը, ինչպես նաև գնահատել ոլորտի վիճակը և հետագա լավարկման հնարավորությունները։
Վիճակագրության վարման անհրաժեշտությունը բխում է «Հանրային ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքների պահանջներից և Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրա գործողությունների ծրագրի ներքո ստանձնած հանձնառություններից։
Ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով՝ https://shorturl.at/WYPsv: