Հանրային քննարկում՝ կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսակցությունների ֆինանասկան գործունեության վերահսկողության գործընթացում մշտապես ներգրավում է դրա գլխավոր շահառուներին՝ կուսակցությունների ներկայացուցիչներին:

Հանձնաժողովին վերապահված՝ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացմամբ պայմանավորված՝ 2022 թվականի հունիսի 16-ին Հանձնաժողովի նիստերի դահլիճում կազմակերպել է հանրային քննարկում կուսակցությունների ներկայացուցիչների հետորին մասնակցել են նախապես գրանցված կուսակցությունների ներկայացուցիչներ:

Կուսակցության տարեկան հաշվետվության ձևի նախագիծըորն ուսումնասիրելու համար նախօրոք տրամադրվել էր կուսակցության ներկայացուցիչներինմանրամասն քննարկվեց ներկաների հետիսկ հանդիպման ընթացքում հնչած առաջարկություններն արձանագրվեցին՝ համապատասխան իրավական ակտի նախագծում ներառելու նպատակով:

Քննարկման մասնակիցների հիմնական առաջարկներն ուղղված էին «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համապատասխան դրույթների փոփախություններինորոնք դուրս են Հանձնաժողովի լիազորություններից և կազմակերպված քննարկման առարկայիցայնուամենայնիվդրանք արձանագրվեցինհետագայում համապատասխան փոփոխությունների նախաձեռնության դեպքում անդրադառնալու համար:

Scroll to Top