Հանձնաժողովը մասնակցել է ՀՊՏՀ ամենամյա աշխատանքի տոնավաճառին

Սեպտեմբերի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցները մասնակցել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ամենամյա աշխատանքի տոնավաճառին, որի ընթացքում Հանձնաժողովի աշխատակիցները աշխատանք փնտրող ուսանողներին ներկայացրել են կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, առկա թափուր հաստիքները և մասնագիտական զարգացման հնարավորությունները։

Տոնավաճառի նպատակն էր ստեղծել հարթակ երիտասարդ մասնագետների և գործատուների միջև արդյունավետ կապերի հաստատման, համագործակցության և մասնագիտական կարիերայի զարգացման համար։

Ուսանողները ծանոթացան նաև Հանձնաժողովի կողմից կազմակերպվող կրթական դասընթացների և պրակտիկայի հնարավորությունների մասին, որոնք նպատակ ունեն խթանելու պետական կառավարման ոլորտում փորձի ձեռքբերմանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը:

Scroll to Top