Հանձնաժողովը հյուրընկալել է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի ներկայացուցիչներին

Հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանը ապրիլի 9-ին աշխատանքային քննարկում է ունեցել ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ-ի՝ Հայաստանում պետական կառավարման սկզբունքների ուղղությամբ առաջընթացի գնահատման գնահատող թիմի ներկայացուցիչների հետ: Կազմակերպման, հաշվետվողականության և վերահսկողության ոլորտում առաջընթացի գնահատման շրջանակներում Հանձնաժողովի ներկայացուցիչը պատասխանել է գնահատող թիմի հարցադրումներին, ներկայացրել հանրային բարեվարքության ոլորտին, մասնավորապես՝ շահերի բախման, հայտարարագրման գործընթացին առնչվող իրավական կարգավորումները և Հանձնաժողովի կողմից այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Քննարկվել են նաև կոռուպցիայի կանխարգելման ոլորտում վիճակագրության վարման մեխանիզմներին, ինչպես նաև ազդարարների կողմից ներկայացվող հաղորդումներին առնչվող հարցեր:

Scroll to Top