Հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացնում որոշման նախագիծ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից մշակվել և հանրային քննարկման է դրվել Հանձնաժողովի՝ 2020 թվականի նոյեմբերի 12-ի «Հայտարարագրի ներկայացման և հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու կարգը, ինչպես նաև հայտարարագրի լրացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 04-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ կարող եք ներկայացնել սույն հղումով կամ դրանք ուղարկելով Հանձնաժողովի պաշտոնական՝ info@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին։

Առաջարկությունների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի ապրիլի 8-ը։

Scroll to Top