Հանձնաժողովում հյուրընկալվել են ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության ներկայացուցիչները

Ապրիլի 9-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանն ընդունել է Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին։

Հանդիպման շրջանակներում առաքելության ներկայացուցիչները ծանոթացել են Հանձնաժողովի գործունեությանը, կոռուպցիայի կանխարգելման ոլորտում առկա ինստիտուցիոնալ գործիքակազմերին, կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված՝ Հանձնաժողովի պրակտիկ աշխատանքին և արձանագրած արդյունքներին։

Scroll to Top