Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրության շրջանում պետական պաշտոն զբաղեցնող և հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեցող անձանց գույքի, եկամուտների ու կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունն առավել թափանցիկ դարձնելու նպատակով ամենօրյա պարբերականությամբ CPC Armenia յութուբի ալիքում հրապարակում Է տեսանյութեր:
Հանձնաժողովը մեր երկրում կոռուպցիայի կանխարգելման գործում մեծապես կարևորում է հանրային վերահսկողությունը: Հանրության տեղեկացվածությանը միտված միջոցառումների իրականացումը բխում է նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայից:
CPC Armenia յութուբյան ալիքում տեղադրվում են նաև Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվող տեսանյութերը, ինչպես նաև Հանձնաժողովի գործունեության մանդատով սահմանված՝ հայտարարագրերի տեսակների լրացման տեսանյութ-ուղեցույցներ:
Բաժանորդագրվելով CPC Armenia յութուբյան ալիքին՝ քաղաքացիները կկարողանան իրազեկվել կոռուպցիայի կանխարգելման և պետական պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ տեղեկատվությանը, իսկ լրագրողները՝ պատրաստել հետաքննական նյութեր՝ դրանցում ներկայացնելով հիմնավոր փաստեր:
Հետևեք մեզ սույն հղումով: