2026 թվականի հունիսի 8-ից 12-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 103-րդ լիագումար նիստը: Լիագումար նիստի շրջանակներում 2026 թվականի հունիսի 11-ին քննարկվել և հաստատվել է ԳՐԵԿՈ-ի հինգերորդ գնահատման փուլի՝ «Կոռուպցիայի կանխարգելումը և բարեվարքության խթանումը իշխանության կենտրոնական մարմիններում (բարձրագույն, գործադիր և իրավապահ մարմիններում)» Հայաստանի համապատասխանության զեկույցը։
Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում նիստին, որի ընթացքում ներկայացվել են զեկույցի հաստատումից ի վեր ոլորտային առաջընթացի մասին տեղեկությունները, մասնակցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը։
Նիստի ընթացքում, ի թիվս այլնի, ընդգծվել է Հանձաժողովի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում գրանցված առաջընթացը՝ գործադիր իշխանության ներկայացուցիչների (PTEFs) բարեվարքության ուսումնասիրության գործիքակազմի և վարքագծի կանոնագրքի ներդրման, կիրարկման և այդ ուղղությամբ պաշտոնատար անձանց իրազեկվածության բարձրացման, հակակոռուպցիոն կրթության, շահերի բախման կառուցակարգերի կիրառման ուղղությամբ։

