Հանձնաժողովը տեղեկացնում է, որ հայտարարագրման էլեկտրոնային համակարգում երբևէ գրանցված հայտարարատուներին փուլային եղանակով ուղարկվում են ծանուցումներ՝ հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հնարավորությունն ապահովելու և իրենց կողմից ներկայացված հայտարարագրերին հասանելիությունն ապահովելու նպատակով:
Այն պաշտոնատար անձինք, ովքեր ներկայում հայտարարատու պաշտոն չեն զբաղեցնում, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն չունեն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համակարգում այս պահին հասանելի են 2021 և 2022 թվականների տարեկան, 2022 և 2023 թվականների պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրերը: