2024 թվականի փետրվարի 12-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ՝ Խորհրդի անդամների, այդ թվում՝ ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Օրակարգում ընդգրկված է եղել հանրային և հանրային ծառայության այլ պաշտոն զբաղեցնող անձանց կողմից համատեղությամբ համայնքի ավագանու անդամի պաշտոն զբաղեցնելու սահմանափակումների վերաբերյալ հարցը:
Օրակարգային հարցի քննարկման շրջանակներում Հանձնաժողովը ներկայացրել է քննարկվող պաշտոնների համատեղման սահմանափակումների վերաբերյալ դիրքորոշում և վերահաստատել, որ հանրային և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար ավագանու անդամի՝ համայնքային քաղաքական պաշտոնը հանդիսանում է իրենց կարգավիճակով չպայմանավորված՝ անհամատեղելի պաշտոն:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններն առաջացրել են որոշակի տարընկալում այս և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումների միջև՝ Հանձնաժողովը համաձայնել է ծավալված քննարկման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի՝ անհրաժեշտ է սեղմ ժամկետներում իրականացնել օրենսդրական փոփոխություններ վերաբերելի բոլոր օրենքներում՝ հստակ սահմանելով ավագանու անդամների անհամատեղելիության պահանջները՝ առանց տարընթերցումների հնարավորությունների:
Հանձնաժողովը, մինչև օրենսդրական նշյալ փոփոխությունների իրականացումը, շարունակելու է «Կոռուպցիայի կնախարգելման հանձնաժողովի մասին» օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ օրենքով սահմանված վարչարարության ապահովումը: