- Հանձնաժողովի անդամի օգնականի հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
• կազմակերպչական և ադմինիստրատիվ աշխատանքի իրականացում, հեռախոսազանգերի սպասարկում,
• հասարակական կապերի ապահովում,
• հանդիպումների պլանավորում և կազմակերպում,
• Հանձնաժողովի անդամի կողմից իրականացվող գործառույթներից և խնդիրներից բխող ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի, գրությունների, առաջարկությունների, եզրակացությունների, և այլ փաստաթղթերի նախագծերի կազմում,
• ոլորտային ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացում,
• Հանձնաժողովի նախագահի/անդամի համակարգման ոլորտներում առկա իրավիճակի և արդի հիմնահարցերի վերաբերյալ պարբերաբար ամփոփ տեղեկատվության տրամադրում,
• այլ հանձնարարականների կատարում։
- Օգնականին ներկայացվող պահանջները՝
• Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
• Բարձրագույն կրթություն /ցանկալի է իրավունք կամ տնտեսագիտություն մասնագիտությամբ /,
• համապատասխան բնագավառի կամ մասնագիտական աշխատանքային փորձ,
• տիրապետում է հայերեն լեզվին,
• տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին (ազատ),
• տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում, արագ սովորելու, սեղմ ժամկետներում աշխատելու, խնդիրները լուծելու և անսովոր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
- Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
12 նոյեմբերի 2020թ. - Աշխատանքիվայրը՝ՀՀ, ք. Երևան, Կորյունի 15
- Դիմողիկողմիցներկայացվողփատաթղթերիանհրաժեշտցանկ՝
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• ինքնակենսագրական,
• անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
- Ընտրություն կատարելու եղանակն է՝դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց:
Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջներին համապատասխան),
Էլ. փոստ՝hr@cpcarmenia.am: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հասցե՝ք. Երևան, Կորյունի 15, 1-ին հարկ, հեռախոսոսահամար՝ 012 77 77 24: