Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ, «Հայաստանի բարեվարքություն» Ծրագրի շրջանակներում, կազմակերպել է “Հանձաժողովի կարողությունների հզորացում փաստերի ստուգման և տվյալների հետ աշխատանքի ուղղությամբ” երկամսյա դասընթաց, որն իրականացնում է Այ Էյ Բի բիզնեսի միջազգային Ակադեմիան:
Դասընթացների նպատակն է նպաստել Հանձնաժողովի աշխատակիցների փաստերի ստուգման և տվյալների վերլուծության կարողությունների զարգացմանը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներկայացնել մի շարք թեմաներ, որոնք վերաբերելու են տվյալների բազաների հետ աշխատանքի առանձնահատկություններին, տվյալների հավաքագրման գործիքակազմերին, տվյալների բազաներին և հարթակներին, շուկաների աշխատանքի մեխանիզմներին և այլն:
Դասընթացը մեկնարկել է մասնակիցների գիտելիքների նախնական գնահատմամբ, մասնակիցները տեսական գիտելիքները կիրառել են նաև գործնական վարժությունների և խմբային աշխատանքների միջոցով: