«Հակակոռուպցիոն կրթությունը ՄԿՈւ ոլորտում» թեմայով եռօրյա վերապատրաստում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն (ՄԿՈՒԶԱԿ)-ի հետ համատեղ, մարտի 25-ից 27-ը կազմակերպել է «Հակակոռուպցիոն կրթությունը ՄԿՈՒ ոլորտում»  եռօրյա վերապատրաստում, որին մասնակցել են 15 ՄԿՈՒ հաստատություններից շուրջ 30 դասավանդող: 

Վերապատրաստումների ընթացքում դասավանդողները ծանոթացել են «Հակակոռուպցիոն կրթությունը ՄԿՈւ ոլորտում» ձեռնարկի կառուցվածքին, թեմաներին, առաջարկվող գործիքներին և ուսուցման մեթոդներին: Քննարկվել են մասնագիտական կրթական ծրագրերում ձեռնարկի ինտեգրման հնարավորությունները:

Մասնակիցներին ողջունել է նաև Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, ով համապարփակ ներկայացրել է Հանձնաժողովի լիազորությունների շրջանակն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ միաժամանակ ընդգծելով կրթական հաստատությունների հետ համագործակցության կարևորությունը՝ հատկապես սովորողների շրջանում իրավագիտակցության բարձրացման և բարեվարքության արժեքների ձևավորման համատեքստում։

Վերապատրաստումների ընթացքում կիրառվել են նաև գիտելիքների ամփոփմանն ուղղված ինտերակտիվ ուսուցման մեթոդներ՝ խմբային աշխատանքներ,  քննարկումներ, դասավանդողները հնարավորություն են ունեցել անդրադառնալու  ոլորտում առկա խնդիրներին, քննարկելու օրենսդրական բացերը և ներկայացնելու իրենց դիտարկումները։

Scroll to Top