Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հյուրընկալել էր «ՀՈԴՎԱԾ 3 մարդու իրավունքի դպրոցի» սաներին։
Դպրոցի սաների համար «Մարդու իրավունքները և կոռուպցիան» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։
Որտե՞ղ են սկսվում և ավարտվում Պետություն–Մարդ երկբևեռ հարաբերությունները`
Մարդու հիմնարար իրավունքները.
Խոսքի իրավունք. որտեղ է սահմանագիծը ատելության խոսքի ու խոսքի ազատության միջև։
Ինչո՞ւ է օլիգարխիկ համակարգի հիմնական բնութագրիչը համակարգային կոռուպցիան։
Ո՞րն է կոռուպցիայի գինը.
-Անհատի կանոն Vs. Իրավունքի գերակայություն
-Հովանավորչություն Vs. Պետական շահ
-Եվ այլն
Մասնակիցների կողմից տրվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սկզբունքներին, կոռուպցիայի կանխարգելմանը և այլն։
Հ. Հարությունյանը ներկայացրեց կոռոպցիայի կանխարգելման նպատակով համակարգի առողջացման, կոռոպցիայի նկատմամբ զգայունության մեծացման, արդյունավետ հաշվետվողականության, ինչպես նաև կրթության և իրազեկման կարևորությունը։