Հակակոռուպցիոն խմբակի աշակերտների այցը Հանձնաժողով

Փետրվարի 27-ին  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը  հյուրընկալել էր Լեռնանիստի միջնակարգ և Հրազդանի N1 ավագ դպրոցների հակակոռուպցիոն խմբակի աշակերտներին՝ նպատակ ունենալով նրանց ծանոթացնել կառույցի առաքելությանը, գործառույթներին և պետական կառավարման համակարգում բարեվարքության կարևորությանը:

Որպեսզի հակակոռուպցիոն բարդ մեխանիզմները լինեն պարզ և ընկալելի, աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալ Հանձնաժողովի գործառույթներին ինտերակտիվ դերային խաղերի միջոցով: Աշակերտները «ստանձնեցին» Հանձնաժողովի աշխատակիցների, հանրային ծառայողների, լրագրողների դերերը՝ լուծելով իրավիճակային խնդիրներ, որոնք վերաբերում էին հայտարարագրման համակարգին, շահերի բախմանը, անհամատեղելիության պահանջներին, վարքագծի կանոններին:

Կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մշակույթը պետք է ձևավորել վաղ տարիքից: Նմանատիպ ճանաչողական այցերը և գործնական մեթոդներով ուսուցումը լավագույնս նպաստում են քաղաքացիական գիտակցության բարձրացմանը։

Scroll to Top