Հակակոռուպցիոն գնահատման մեթոդաբանության մեկնարկային հանդիպումներ ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում

Այս շաբաթ ԵՄ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ​հատվածում» Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստանում էր գտնվում գերմանացի փորձագետների հերթական առաքելությունը, որի աջակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում պետական մասնակցությամբ երեք կազմակերպությունների հետ կոռուպցիոն ռիսկերի վերլուծություններ իրականացնելու նպատակով անցկացվեցին մեկնարկային հանդիպումներ և քննարկումներ։

Ծրագրի շրջանակում ընտրվել են կազմակերպաիրավական տարբեր ձև ունեցող երեք կազմակերպություններ՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ), «Երևանի հ. 119 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿև «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (ԱՆԻՖ):

Ռիսկերի գնահատումը բարեվարքության համակարգի ստեղծման համար կոռուպցիայից խուսափելու անփոխարինելի հիմք է: Միայն այն կազմակերպությունները, որոնք գիտակցում են իրենց ռիսկերը, կարող են հետագայում ներքին հսկողության, անձնակազմի իրազեկման կամ կանոնակարգումների բնագավառում հատուկ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Դա վերաբերում է ինչպես մասնավոր առևտրային/ոչ առևտրային կազմակերպություններին, այնպես էլ՝ պետական կառավարման ​​մարմիններին և պետական մասնակցությամբ կազմակերպություններին:

Այս շաբաթվա աշխատաժողովներն անցան շատ բաց և կառուցողական մթնոլորտում։ Նախատեսվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և միջազգային փորձագետների հետագա աջակցությամբ մինչև 2023 թվականի վերջ երեք կազմակերպություններից յուրաքանչյուրի համար ստեղծել կոռուպցիոն ռիսկերի քարտեզագրում, որը, անհրաժեշտության դեպքում, անհատական ​​գործողությունների ծրագրի տեսքով թույլ կտա սահմանել հետագա կանխարգելիչ միջոցառումները, այնուհետև ժամանակին իրականացնել դրանք:

Scroll to Top