Հակակոռուպցիոն դպրոցի ուսանողների հետ քննարկվել են ԿԿՀ գործունեությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 11-ին մեկնարկել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող արդեն 6-րդ «Հակակոռուպցիոն դպրոցը», որի մասնակիցները 20-33 տարեկան ուսանողներ և տարբեր ոլորտների սկսնակ մասնագետներ են։

«Հակակոռուպցիոն դպրոցի» մասնակիցներին ուսուցանվում են գիտելիքներ՝ կոռուպցիայի, դրա պատճառների և տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների և այլ թեմաների մասին: Բանախոսություններով հանդես են գալիս ոլորտի պետական և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ և մասնագետներ:

Նոյեմբերի 19-ին դասախոսությունը վարել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը։ Վերջինս Հակակոռուպցիոն դպրոցի ուսանողներին է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարգավիճակը, կառուցվածը, խոսել է հանձնաժողովի եռամյա գործունեության ընթացքում արձանագրված արդյունքներից, առկա խնդիրներից և մարտահրավերներից:

Scroll to Top