«Հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը Հայաստանում» խորագրով սեմինար-քննարկում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը սեպտեմբերի 14-ին Ծաղկաձորում մասնակցել է «Հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը Հայաստանում» խորագրով սեմինար-քննարկմանը:
Freedom House-ի աջակցությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կազմակերպած լրագրողների, փորձագետների մասնակցությամբ միջոցառման ընթացքում ներկայացվել են Հանձնաժողովի հիմնական ուղղությունների՝ հայտարարագրման, բարեվարքության ուսումնասիրության համակարգերի, բարեվարքության համակարգի տարրերի, կուսակցությունների ֆինանսական վերահսկողության, ինչպես նաև Հանձնաժողովի այլ  լիազորությունների շրջանակում իրականացված քայլերը, վիճակագրական տվյալները: Ներկայացվել են նաև նշված ուղղություններով վերաբերելի օրենսդրական կարգավորումներն ու խնդիրները, առկա մարտահրավերները:
Քննարկումներ են ծավալվել Հանձնաժողովի բնականոն գործունեության, տարբեր լիազորությունների իրականացման ընթացքում առաջացող խոչընդոտների վերաբերյալ, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

 

Scroll to Top