2026 թվականի ապրիլի 18-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՆԳ նախարարության հետ համատեղ կազմակերպել էր «Գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրումը» խորագրով դասընթաց, որին մասնակցել են ՆԳ նախարարության շուրջ 300 ոստիկաններ, փրկարարներ և հանրային ծառայողներ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Տիգրան Ծատուրյանը ՆԳՆ աշխատակիցներին ներկայացրել է հայտարարագրման համակարգի նպատակը, հայտարարատուների շրջանակը, հայտարարագրերի տեսակներն ու դրանց ներկայացման ժամկետները, հայտարարագրման ենթակա տվյալները, հայտարարագրերի ստուգման և վերլուծության գործընթացները, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի կիրառման առանձնահատկությունները:
Դասընթացի ընթացքում մասնակիցները բարձրացրել են հայտարարագրման գործընթացին վերաբերող հարցեր, որոնց շուրջ կազմակերպվել են քննարկումներ և տրվել սպառիչ պատասխաններ:






