Բոլոր այն հայտարարատուները, ովքեր չեն ստացել համակարգ մուտք գործելու համար օգտանուն և գաղտնաբառ կամ ում չի հաջողվում ստացված տվյալներով մուտք գործել հայտարարագրման էլեկտրոնային համակարգ, խնդրում ենք իրենց տվյալները լրացնել սույն հղումով ներկայացված ձևաթղթում՝ https://shorturl.at/EFLVY:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ձևաթղթում տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է սպասել, մինչև Հանձնաժողովի աշխատակիցները կապ կհաստատեն հայտարարատուի հետ, և կապի այլ միջոցներով Հանձնաժողով չդիմել, քանի որ տարբեր աշխատակիցների կողմից խնդրով զբաղվելու արդյունքում հայտարարատուն ստանում է մեկից ավելի ծանուցում և դրանցում նշված տվյալներով չի կարողանում մուտք գործել համակարգ: