Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելությանը։
Քննարկման հիմնական առանցքում են եղել նախընտրական ժամանակահատվածում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերակատարությունը, գործնականում հանդիպող խոչընդոտները և իրավական գործիքակազմին վերաբերող հարցերը։ Կողմերն անդրադարձ են կատարել ԿԿՀ-ի և ԿԸՀ-ի լիազորությունների հատման տիրույթին՝ ընդգծելով ընտրական գործընթացներում երկու կառույցների գործառույթների հստակ տարանջատման և համագործակցության անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում դիտորդական առաքելության ներկայացուցիչներին մանրամասն ներկայացվել է քաղաքական ֆինանսավորման գործող համակարգը և դրա վերահսկողության մեխանիզմները։ Մասնավորապես, պարզաբանվել են մինչև մայիս ամիսն իրականացվող ֆինանսավորման առանձնահատկությունները, կուսակցությունների ֆինանսական միջոցների գոյացման աղբյուրներին վերաբերող պահանջները, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված ծախերի և նվիրատվությունների սահմանաչափերը։
Միաժամանակ, ներկայացվել են կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության առնչությամբ ԿԿՀ կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքները, առկա խնդիրներն ու մարտահրավերները։





