Համապետական «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ»-ի ընթացքում նախատեսված միջոցառումների շրջանակներում, 2024 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) իրականացրել է հանդիպումներ թվով 7 ուսումնական հաստատությունների, մասնավորապես, Առինջի Կ. Ծառուկյանի անվան միջնակարգ, Փարաքարի միջնակարգ, Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ, և Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ, Զորավանի միջնակարգ, Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցներում, ինչպես նաև «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի կողմից կազմակերպված՝ «Բարեվարքության դեսպանները Հայաստանում» ծրագրի համատեքստում, Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի շուրջ 180 սովորողների հետ:
«Երիտասարդների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» խորագրով հանդիպումների ընթացքում ներկայացվել են Կոռուպցիայի տարբեր դրսևորումները, բացասական հետևանքները, Հանձնաժողովի գործառույթները, ծավալվել ակտիվ քննարկում և կազմակերպվել ինտերակտիվ խաղեր:
Հանձնաժողովը կարևորում է երիտասարդների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում և մշտապես ապահովելու է նմանատիպ հանդիպումների պարբերականությունը: