Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մայիսի 22-ին «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակներում հյուրընկալել է Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջի 2-րդ կուրսի թվով 27 ուսանողների:
Հանդիպման սկզբում ուսանողները ներկայացրել են իրենց կարծիքներն ու ընկալումները «կոռուպցիա» երևույթի վերաբերյալ, խոսել դրա հետևանքների, պայքարի միջոցների ու կարևորության մասին, դիտել տեսանյութ, որի շուրջ ծավալվել են ակտիվ քննարկումներ:
Հանդիպման ընթացքում Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները ներկայացրել են կոռուպցիայի դրսևորումները, պատճառները, տեսակները, ինչպես նաև ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի շրջանակը:
Ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել է խմբային աշխատանքներ, ինչպես նաև ուսանողների՝ կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների և կարողությունների զարգացմանն ուղղված խաղեր:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ անգամ կազմակերպել այցելություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որտեղ աշակերտները, կխորացնեն դասընթացի արդյունքում ձեռք բերած գիտելիքները և կծանոթանան Հանձնաժողովի կանխարգելիչ մանդատի գործիքակազմին: