Փետրվարի 23-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել էին Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրի ուսանողները:
Այցը նպատակ ուներ ուսանողներին ծանոթացնելու Հանձնաժողովի գործառույթների շրջանակին, կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև հանրային ծառայության ոլորտում բարեվարքության հաստատման մեխանիզմներին։
Հանդիպման ընթացքում ուսանողներին ողջունեց Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, ով ուսանողներին ներկայացրեց հայտարարագրման համակարգի, կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության, անհամատեղելիության պահանջների, շահերի բախման, հակակոռուպցիոն կրթական ծրագրերի և այլ թեմաների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն:
Հանդիպման շրջանակում կազմակերպվեցին նաև ինտերակտիվ քննարկումներ, որոնք հնարավորություն տվեցին ուսանողներին ակտիվորեն ներգրավվել, ներկայացնել գործնական օրինակներ և քննարկել ոլորտին առնչվող հարցեր։




