ԵՄ/ԵԽ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի՝ Հայաստանի տեղական համակարգող կոմիտեի երրորդ հանդիպում

Ապրիլի 15-ին Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը որպես բանախոս հանդես է եկել ԵՄ/ԵԽ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (PGG III) 2023–2027 թթ. ծրագրի՝ Հայաստանի ղեկավար կոմիտեի երրորդ հանդիպմանը:

Լ․ Ալեքսանյանը Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը առանցքային է գնահատել Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կայացման հարցում։ Հանձնաժողովի անդամը նշել է, որ ծրագրի կարևորագույն բաղադրիչներից են եղել «Ներածություն կոռուպցիայի կանխարգելմանը» HELP առցանց դասընթացի մեկնարկը, հանրային ծառայության համակարգում վարքագծի կանոնների միասնականացմանն ուղղված լայնածավալ աշխատանքները, այդ թվում՝ Վարքագծի տիպային կանոնների և դրանց մեկնաբանությունների ձեռնարկի հաստատումը, ինչպես
նաև բարեվարքության հարցերով կազմակերպիչների վերապատրաստումները։

Լ․ Ալեքսանյանը ներկայացրել է նաև հաջորդիվ նախատեսված համատեղ միջոցառումները, որոնց թվում են՝ կոռուպցիոն ռիսկերի գնահատման, բարեվարքության ուսումնասիրությունների և հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանությունների վերանայումը և դրանց լավարկումը արդեն իսկ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի համատեքստում։

Scroll to Top