ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական կարիքների գնահատման առաքելության այցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Փետրվարի 12-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանն ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրական կարիքների գնահատման առաքելությանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են քաղաքական ֆինանսավորման վերահսկողության մեխանիզմները, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ կուսակցությունների ֆինանսավորման շրջանակներում գործառույթները, ինչպես նաև Ազգային ժողովի՝ 2021 և գալիք՝ 2026 թվականի ընտրությունների ընթացքում կիրառվող օրենսդրական կարգավորումների տարբերությունները։ Մասնավորապես, ներկայացվել են կուսակցությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունների ստուգման և նախընտրական քարոզչության շրջանում վերահսկողության ընթացակարգերը, հաշվետվողականության և թափանցիկության ապահովման գործիքակազմը, առկա բացերը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից իրականացվող հրապարակայնացման և մշտադիտարկման աշխատանքները։

Կողմերը ընդգծել են ընտրական գործընթացներում թափանցիկության, հաշվետվողականության և բարեվարքության ապահովման ուղղությամբ շարունակական համագործակցության կարևորությունը՝ միաժամանակ շեշտելով միջազգային կառույցների հետ փոխգործակցության դերը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։

 

Scroll to Top