ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության այցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Մայիսի 22-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը և հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Տիգրան Ծատուրյանը հանդիպում են ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության ղեկավար Եվրոսիմա Պեյովիչի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Մարիամ Գալստյանը բարձր է գնահատել միջազգային դիտորդական առաքելությունների դերն ու գործունեությունը՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, ընտրական գործընթացների թափանցիկության և հանրային վստահության բարձրացման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության մեխանիզմներին, ինչպես նաև մտքեր են փոխանակել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ապահովմանն ուղղված գործիքակազմի և ինստիտուցիոնալ մեխանիզմների վերաբերյալ։

Scroll to Top