Հունվարի 24-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել էին Արագածոտնի մարզի գ. Ծաղկահովիտի միջնակարգ դպրոցի՝ «Փի ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում գործող «Քաղաքացիական մասնակցության ակումբ» խմբակի աշակերտները:
Կոռուպցիայի կանխարգելման թեմայով նախագծային աշխատանքի իրականացման համար խորքային գիտելիքներ ձեռք բերելու նպատակով՝ խմբակի աշակերտները ստացան համապարփակ տեղեկատվություն Կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմների, գործիքակազմերի, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների, Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործընթացի մասին:
Հանդիպումը ներառում էր ինչպես տեսական հատվածներ, այնպես էլ գործնական վարժանքներ, որոնք ուղղված էին սովորողների կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ կարողությունների և մասնակցային արժեհամակարգի զարգացմանը:
Կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ իրազեկման հանդիպումների նպատակն է նպաստել կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ձևավորմանը, զարգացնել կարողություններ, որոնք անհրաժեշտ են սովորողների համապատասխան քաղաքացիական դիրքորոշումների ձևավորման համար: