«ԴԱՐՁԻ՛Ր ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ՈւԺՆ ԱՐՄԱՏԻՑ

 Մայիսի 17-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության  աշխատակիցները «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» հակակոռուպցիոն կրթական ծրագրի շրջանակներում  այս անգամ այցելել էին Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոց:

Բանախոսները կիսվել են կոռուպցիայի, դրա պատճառների և տեսակների, կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների մասին՝ կարևորվելով կոռուպցիայի կանխարգելման գործընթացում երիտասարդների դերն ու նշանակությունը:

Հանդիպման ընթացքում աշակերտները կիսվել են իրենց պատկերացումներով և քննարկել իրավիճակային դեպքեր, առաջադրել լուծումներ:

 Կարևորելով  համանման հանդիպումները՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել այցելություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որտեղ աշակերտները, կխորացնեն դասընթացի արդյունքում ձեռք բերած գիտելիքները:

Scroll to Top