Ճանաչողական այց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով. Զորավանի միջնակարգ դպրոց

Դեկտեմբերի 5-ին՝ Միավորված ազգերի կազմակերպության կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել են Կոտայքի մարզի Զորավանի միջնակարգ դպրոցի Հակակոռուպցիոն ակումբի աշակերտները, ովքեր այցելել էին Հանձնաժողով՝ ծանոթանալու հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական գործիքակազմերին:

Հանդիպման ընթացքում Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները մասնակիցներին ներկայացրել են «կոռուպցիա» հասկացությունը, դրսևորումները, դրա բացասական հետևանքները:

Աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել են նաև թեմատիկ քննարկումներ և ուսուցողական խաղեր, որոնք հնարավորություն տվեցին աշակերտներին գործնական օրինակներով խորքային գիտելիքներ ձեռք բերել կոռուպցիայի կանխարգելման գործընթացների վերաբերյալ։

Scroll to Top