Ճանաչողական այց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով. Եվրոպական համալսարան

Սեպտեմբերի 23-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հյուրընկալել է Եվրոպական համալսարանի ֆինանսներ մասնագիտությամբ սովորող 3-րդ կուրսի ուսանողներին: Հանդիպման նպատակն էր բարձրացնել երիտասարդ սերնդի իրազեկվածությունը կոռուպցիայի վտանգների մասին և քննարկել նրանց դերակատարումն այդ երևույթի կանխարգելման գործում:

Հանդիպման ընթացքում ընդգծվեց կրթության, էթիկական արժեքների և հակակոռուպցիոն մշակույթի ձևավորման կարևորությունը։ Քննարկվեցին կոռուպցիայի դրսևորումները, դրանց պատճառներն ու հետևանքները, ինչպես նաև ուսանողների համար հասանելի գործիքները՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և կանխարգելելու համար։ Ուսանողները ծանոթացան նաև Հանձնաժողովի լիազորություններին և գործառույթներին՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մանդատ ունեցող անկախ, պետական մարմին:

Մասնակիցները ակտիվորեն ներգրավվեցին քննարկումներին, ներկայացրեցին իրենց տեսակետները և առաջարկությունները։ Հանդիպումը վերածվեց կառուցողական երկխոսության՝ ցույց տալով, որ մեր ուսանողները լի են պատրաստակամությամբ՝ լինելու ազնիվ և թափանցիկ հասարակության կերտողները։

Scroll to Top