Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործառույթների շրջանակներում շարունակում է տարբեր կրթական, հանրային իրազեկման ծրագրերի, միջոցառումների իրականացումը, ինչպես նաև ճանաչողական այցերի կազմակերպումը:
Այս անգամ Հանձնաժողովը հյուրընկալել էր Հայաստանի Եվրոպական համալսարանի թվով 25 ուսանողների: Այցի նպատակն էր տեղում՝ Հանձնաժողովի աշխատակիցների ներկայացմամբ, ուսանղներին ծանոթացնել կոռուպցիայի տարբեր դրսևորումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգին և Հանձնաժողովի գործառույթներին:
Հանդիպման ընթացքում Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորիգի վարչության աշխատակիցները ուսանողներին ներկայացրեցին «Կոռուպցիա» հասկացությունը, դրսևորումները, կոռուպցիայի պատճառները և բացասական հետևանքները, իրավիճակային դեպքերի շուրջ ծավալվեցին քննարկումներ՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդներին ներկայացնել իրենց կարծիքները և առաջարկությունները, ծանոթացան նաև Հանձնաժողովի մասնագիտական ստորաբաժանումների գործառույթներին՝ կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմին:
Կարևորելով երիտասարդների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում՝ նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: