Ճանաչողական այց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Նոյեմբերի 5-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել էին Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցի սաները, ովքեր կոռուպցիայի կանխարգելման թեմայով նախագծային աշխատանքի իրականացման շրջանակներում ստացան խորքային գիտելիքներ կոռուպցիայի տարբեր դրսևորումների, կանխարգելման գործիքակազմերի վերաբերյալ։

Հանդիպումը ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ ինտերակտիվ քննարկումներ՝ կոռուպցիայի դրսևորումների, դրանց կանխարգելման ուղիների և հանրային բարեվարքության մշակույթի ձևավորման շուրջ։

Հանձնաժողովի աշխատակիցները աշակերտներին ներկայացրեցին նաև իրականացվող կրթական և հանրային իրազեկման նախաձեռնությունները, որոնք ուղղված են երիտասարդների շրջանում կոռուպցիայի հանդեպ «զրո հանդուրժողականության» վերաբերմունքի ձևավորմանը և կոռուպցիայի կանխարգելման գործընթացներում նրանց մասնակցության խթանմանը:

Scroll to Top