«Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» խորագրով հանրային իրազեկման արշավի շրջանակում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ Տ․ Ասրյանը մասնակցել է «Բիզնես բարեվարքությունը պետական քաղաքականության մեջ և գործարար պրակտիկայում» թեմայով անցկացված պետություն-մասնավոր հատված աշխատաժողովին:
Միջոցառման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ մասնավոր հատվածում իրականացվող գործարար բարեվարքության քաղաքականությունը, Կորպորատիվ կառավարման նոր կանոնագրքի ընդունումը և դրա կիրարկման հայեցակարգային հարցերը, ինչպես նաև մասնավոր ոլորտում ներքին ազդարարման համակարգի ներդրման գործընթացը: Հատուկ ուշադրություն է դարձվել նաև մասնավոր ոլորտում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից իրականացվող հակակոռուպցիոն գործունեությանն ու դրա ազդեցությանը:
Պանելային քննարկման ընթացքում Տ․ Ասրյանը անդրադարձել է պետական ու մասնավոր հատվածների համագործակցության կարևորությանը, որը հնարավորություն է տալիս ստեղծելու արդյունավետ համակարգեր կոռուպցիայի կանխարգելման ոլորտում և անդրադարձել պետական և համայնքային մասնակցությամբ ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված քայլերին՝ ներկայացնելով փորձնական գնահատման արդյունքների հիման վրա արված հիմնական արձանագրումները: