«Բարեվարքությունը ՏԻՄ-երում». Ճանաչողական այց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) 2024 թվականի օգոստոսի 1-ին հյուրընկալվել են Փամբակ և Ապարան խոշորացված համայնքների 16 ՏԻՄ աշխատակիցներ: Այցելությունը իրականացվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի՝ «Հակակոռուպցիոն դպրոց»-ի շրջանավարտների կողմից իրականացված համայնքային հակակոռուպցիոն նախաձեռնությունների շրջանակներում՝ կրելով «Բարեվարքությունը ՏԻՄ-երում» խորագիրը:

Այցելության ընթացքում Հանձնաժողովի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ներկայացվել են Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների շրջանակը, կառուցվածքը, կոռուպցիայի կանխարգելման հիմնական գործիքակազմերը:

ՏԻՄ աշխատակիցներին ներկայացվել են բարեվարքության ինստիտուցիոնալ համակարգը, դրա տարրերը՝ անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները, շահերի բախման կարգավորումները, վարքագծի կանոնները, ինչպես նաև նվերների ընդունման սահմանափակումները և ոլորտին վերաբերելի վերջին օրենսդրական փոփոխությունները, անդրադարձ է կատարվել նաև հայտարարագրման համակարգի նպատակներին, հայտարարատուների շրջանակին, հայտարարագրերի տեսակներին, ներկայացման ժամկետներին, հայտարարագրման ենթակա տվյալներին, հայտարարագրերի ստուգման և վերլուծության գործընթացներին:

Այցելության ընթացքում մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի և ոլորտի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ:

Scroll to Top