Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում. EU Twinning

 Կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ կրթական ծրագրերն իրականացվում են ԵՄ Թվինինգ ծրագրի համագործակցության շրջանակներում: Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ենթաբաղադրիչները՝ համապատասխան գործողություններով և վերջնարդյունքներով: Բաղադրիչ 1-ի գործողություններն ուղղված են հակակոռուպցիոն կրթական և իրազեկման բարձրացման ծրագրերի մշակմանը և դրանց իրականացման աջակցման ոլորտում Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավմանը:       Մասնավորապես, բաղադրիչ 1-ի ենթաբաղադրիչները ենթադրում են՝

1.1           բարեվարքության, հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման համար գործող ենթակառուցվածքի ստեղծում.

1.2          բարեվարքության կրթական ծրագրերի և/կամ վերապատրաստման դասընթացների, այդ թվում՝ հանրակրթական համակարգում ներդրման ենթակա նյութերի մշակում.

1.3          բարեվարքության կրթական ծրագրերի և/կամ վերապատրաստման դասընթացների, այդ թվում՝ բարձրագույն կրթական համակարգում ներդրման ենթակա նյութերի մշակում.

1.4          հանրային ծառայության համակարգում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների շրջանում բարեվարքության համակարգի վերաբերյալ մասնագիտական զարգացման համակարգի ստեղծում և բարեվարքության վերապատրաստման ծրագրերի նյութերի մշակում, հաստատում և հրապարակում:

Ավելին հասանելի է հղումով՝ http://surl.li/fygpu

Scroll to Top