«Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառում

2024 թվականի մայիսի 7-ին Անի Պլազա հյուրանոցումկայացել է «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» Եվրոպական միության Թվինինգ ծրագրի (այսուհետ՝ Ծրագիրարդյունքների ներկայացման միջոցառումըՄիջոցառմանը մասնակցել են  բարձրաստիճան հյուրեր Ծրագիրն իրականացնող ԵՄ անդամ պետություններից՝ ԳերմանիայիցԼատվիայիցինչպես նաև պաշտոնատար անձինք ՀՀ կառավարությունիցԵվրոպական միության պատվիրակությունիցՀայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից և միջազգային ու տեղական կազմակերպություններից:

Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունիսի 1-ին և ավարտվում է 2024թմայիսի 31-ինԱյն ֆինանսավորվել է ԵՄ կողմից:  Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներիցորոնցից 3-ի շահառուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝Հանձնաժողովէ, 1-ինը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

Ծրագրի ընդհանուր նպատակն է եղել խթանել Հայաստանի պետական հատվածում բարեվարքության տարածումը և կոռուպցիայի կանխարգելումըՈրպես հատուկ նպատակ ծրագիրն ուղղված է եղել աջակցելու կոռուպցիայի դեմ պայքարի (բարեվարքությանոլորտում կրթական ծրագրերի և հանրային իրազեկման միջոցառումների իրականացմանը և ինստիտուցիոնալ կարողություննների զարգացմանը՝ ստեղծելու կոռուպցիայի կանխարգելման միջավայրինչպես նաև նպաստելու Հակակոռուպցիոն ռազմավարության գործողությունների  իրականացմանը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարողշահառու պետության ծրագրի ղեկավար Մարիամ ԳալստյանըՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն ԿարապետյանըՀայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ ՀեսսըԳերմանիայի Ներքին Գործերի դաշնային նախարարության պետքարտուղար Յոհան ՍաթոֆըՀայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ ԹինտրուպըԼատվիայի Հանրապետության արդարադատության նախարարության ծրագրերի պլանավորման և իրականացման բաժնի պետ Ուլդիս Կարկլևալքսը:

Scroll to Top