Բարեվարքության համակարգի վերաբերյալ վերապատրաստում ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համար

2024 թվականի սեպտեմբերի 9-ից 12-ը Հանձնաժողովի կողմից իրականացվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների վերապատրաստում՝ հանրային ծառայության բարեվարքության համակարգի տարրերի և դրանց կիրառելիության վերաբերյալ:
Քառօրյա դասընթացը վարել է Հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Տիգրանուհի Խալաֆյանը:
Վերապատրաստման մասնակիցներին ներկայացվել են բարեվարքության ինստիտուցիոնալ համակարգը, դրա տարրերը՝ անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները, շահերի բախման կարգավորումները, վարքագծի կանոնները, ինչպես նաև նվերների ընդունման սահմանափակումները և ոլորտին վերաբերելի վերջին օրենսդրական փոփոխությունները: Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են նաև Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները, դրանց մեկնաբանությունները:
Վերապատրաստումներին մասնակցել են շուրջ 150 հարկադիր կատարողներ։

Scroll to Top