Սեպտեմբերի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) հյուրընկալվել էին Հայաստանի 4 դպրոցներում ձևավորված (Արարատի 2-րդ հիմանկան դպրոց, Երևանի Արշավիր Շավարշյանի անվան 40 հիմնական դպրոց, Վրեժ Համբարձումյանի անվան 17 հիմնական դպրոց և Զաբել Եսայանի անվան 180 հիմնական դպրոց) Բարեվարքության ակումբների շուրջ 60 աշակերտներ և մենթորներ:
Այցելությունը իրականացվել է «Բարեվարքության դեսպանները Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:
Հանդիպման նպատակն էր նպաստել աշակերտների կոռուպցիայի վերաբերյալ իրազեկման բարձրացմանը, կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականությանը և բարեվարքության խթանմանը, հնարավոր վարքագծային փոփոխություններին և կոռուպցիայի դեմ պայքարում շահառուների դերի և նշանակության բարձրացմանը:
Բանախոսների կողմից ներկայացվել է Հանձնաժողովի կանխարգելման մանդատի գործիքակազմերը, ինստիտուցիոնալ շրջանակը, առկա օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման մարտահրավերները հաղթահարելու համար ռազմավարական քայլերը:
Աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել են քննարկումներ բարեվարքության, թափանցիկության, հաշվետվողականության ամրապնդման գործում երիտասարդների դերի և մասնակցության վերաբերյալ: