Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 4-ը կազմակերպել էր «Բարեվարքության ճանապարհով» խորագրով առցանց Վիկտորինա՝ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար։
Հանձնաժողովը ամփոփել է մրցույթի արդյունքները, ըստ որի, Վիկտորինային մասնակցել են թվով 1191 հանրային ծառայող, որոնցից 386 մասնակից հաղթահարել է 80% շեմը և ստացել հավաստագրեր։
Վիկտորինային 100% արդյունք ապահոված և ամենաարագ առաջադրանքները կատարած առաջին 10 հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներն են՝
- Անահիտ Լորիկյան – Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
- Վարդուհի Հովհաննիսյան – Պետական եկամուտների կոմիտե
- Էլյա Սարգսյան – Վայոց ձորի մարզպետարան
- Հասմիկ Հովհաննիսյան – Սևանի համայնքապետարան
- Կարինե Պետրոսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմ
- Լևոն Բերոյան – Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
- Իննա Հախումյան – Պետական եկամուտների կոմիտե
- Նարեկ Մուրադյան – Պետական եկամուտների կոմիտե
- Վահան Հայրապետյան – Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
- Աննա Հակոբյան – Ֆինանսների նախարարություն
Հանձնաժողովը շնորհավորում է բոլոր մասնակիցներին՝ բարձր գնահատելով նրանց ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը:
Վիկտորինան ծառայել է որպես արդյունավետ հարթակ բարեվարքության ամրապնդման և հանրային ծառայողների կոռուպցիայի կանխարգելման կարողությունների զարգացման համար:

