Բարեվարության հարցերով կազմակերպիչների վերապատրաստման 2-րդ մասում նախատեսված է անդրադարձ ուսուցման մեթոդաբանության կարևոր կողմերին, ինչպիսիք են՝ վերապատրաստման նպատակները, խնդիրները, հնարքները, հաղորդակցման հմտությունները և այլ էական հարցեր, որոնք անհրաժեշտ վերապատրաստող դառնալ ցանկացողների համար։ Ծրագիրը ներառում է նաև վարժանքներ։
Համաձայն նախանշված վերջնարդյունքների՝ դասընթացի ավարտին մասնակիցները զինված կլինեն հանրային ծառայողների համար արդյունավետ վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար վերապատրաստման եղանակների վերաբերյալ գիտելիքներով և հմտություններով: Այդ նպատակներին հասնելու համար վերապատրաստվողները դասընթացի ընթացքում ձեռք կբերեն հմտություններ՝ հետևյալ ուղղություններով՝
- վերապատրաստման ծրագրի մշակում, վերապատրաստման նպատակների ու խնդիրների սահմանում.
- մեծահասակների ուսուցման մեթոդաբանության Եվրոպայի խորհրդի հայեցակարգի տիրապետում.
- փորձի հիման վրա ուսուցման հայեցակարգը (ուսուցում փորձի/վարժությունների միջոցով).
- ինտերակտիվ ուսուցման միջոցների, իրավիճակային խնդիրների, խմբային քննարկումների, տեսողական օժանդակ միջոցների, առցանց տեխնոլոգիաների տիրապետում.
- մարդու իրավունքների վրա հիմնված ուսուցում իրականացնելու ընթացքում նորմ-արժեք-վերաբերմունք-հետևանք մոտեցում.
- բանավոր, գրավոր, ժեստեր, տարածության օգտագործում հաղորդակցման հնարների տիրապետում.
խնդրահարույց իրավիճակներում գործելու, լսարանը վերահսկելու մեթոդների տիրապետում: