Ազգային ժողովում քննարկվել է Հանձնաժողովի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը  հունիսի 18-ին՝ Ազգային ժողովի հերթական նիստում, ներկայացրել է Հանձնաժողովի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Մարիամ Գալստյանը նշել է, որ Հանձնաժողովի  գործունեությունն ուղղված է եղել հիմնական թիրախներին՝ հանրային ծառայության բարեվարքության համակարգի ամրապնդմանը, հայտարարագրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, հայտարարատուների համար գործընթացն ավելի դյուրին դարձնելուն, կուսակցությունների ֆինանսական գործառույթի գործնական կիրառման միջոցով հաշվետվողականության և թափանցիկության ապահովմանը, բարեվարքության ուսումնասիրման գործիքի միջոցով բարեվարքության տեսանկյունից ռիսկային անձանց մուտքը պետական համակարգ կանխարգելելուն և ընթացիկ պաշտոնավարումը կանխելուն, կոռուպցիոն ռիսկերի գնահատման ինստիտուտի ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, հակակոռուպցիոն կրթության իրականացմանը և հանրային իրազեկման բարձրացմանը, ինչպես նաև Հանձնաժողովի թվային գործիքների շրջանակի ընդլայնմանը և կատարելագործմանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Scroll to Top