Ավարտվեցին «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ուղեցույցի կիրառման» թեմայով վերապատրաստման պիլոտային դասընթացները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովըԵվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման III ծրագրի շրջանակներում «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի գործընկերների հետ համագործակցությամբ սույն թվականի փետրվարի 20-ին, 21-ին և 28-ին իրականացրեց պետական երեք գերատեսչությունների ներկայացուցիչների վերապատրաստում՝ «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ուղեցույցի կիրառման» թեմայով:

Վերապատրաստումների ընթացքում որպես բանախոսներ հանդես եկան Եվրոպայի խորհրդի փորձագետ Արա ՂազարյանըԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչներըինչպես նաև տարբեր գերատեսչությունների բարեվարքության հարցերով կազմակերպիչներովքեր Հանձնաժողովի կողմից նախկինում իրականացված վերապատրաստումների արդյունքում ընտրվել էին որպես վերապատրաստողներԵռօրյա վերապատրաստումներին մասնակցեցին ՀՀ վարչապետի աշխատակազմիՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության շուրջ 60 աշխատակիցներ:

Մասնակիցները ծանոթացան Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ուղեցույցինքննարկվեցին շահերի բախմանընվերների ընդունման սահմանափակումներինքաղաքական զսպվածությանըմասնավոր կյանքում հանրային ծառայողների վարքագծին վերաբերելի կանոններնաև պրակտիկ օրինակներ մասնակից գերատեսչությունների պրակտիկայից և Հանձնաժողովի փորձից:

Scroll to Top