Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Բարգավաճ Հայաստան», «Վերածնվող Հայաստան», «Հայ յեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունների 2025 թվականի տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար անցկացվող մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի 2026 թվականի մարտի 03-ի N 2026/2 որոշման Հավելվածի մեջ կատարվել են փոփոխություններ, որի համաձայն՝
- Մրցութային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ, Երևան, Կորյունի փողոց 15 հասցեով, թղթային ձևով, մինչև 2026 թվականի մարտի 18-ը ներառյալ՝ ժամը 17:00-ն:
- Մրցութային առաջարկների բացումը տեղի կունենա ՀՀ, Երևան, Կորյունի փողոց 15 հասցեում, 2026 թվականի մարտի 18-ին` ժամը 17:00-ին։
Որոշումն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝

