Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից մշակվել և հանրային քննարկման է դրվել Հանձնաժողովի՝ 2022 թվականի հունիսի 17-ի ««Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 02-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ կարող եք ներկայացնել սույն հղումով կամ դրանք ուղարկելով Հանձնաժողովի պաշտոնական՝ info@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին։
Առաջարկությունների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի հունիսի 7-ը: