Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներն ընդունել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) համատեղ պատվիրակությանը:
Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, ողջունելով պատվիրակության ներկայացուցիչներին, անդրադարձել է Հայաստանի Հանրապետության 2023-2026թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում գործարար բարեվարքության ամրապնդմանն ուղղված գործողություններին և դրանցից բխող օրենսդրական փոփոխությունների գործընթացին:
Պատվիրակության անդամները ներկայացրել են պետական մասնակցությամբ ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ իրենց հարցադրումները՝ քննարկելով համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել քննարկում Հանձնաժողովի՝ ոլորտը համակարգող անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ, որի շրջանակում մանրամասն ներկայացվել են 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված քայլերը: