Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձանժողովի գրասենյակում տեղի ունեցավ «Հանրային ոլորտում շահերի բախման կառավարման միջազգային համակարգերի վերաբերյալ» աշխատաժողովը, որի նպատակն էր Շահերի բախման կառավարման համակարգի բարեփոխման և կարգավորումների կիրարկման կարողությունների զարգացումը: Շահերի բախման տեսակների տարբերությունները, կանխարգելման և կառավարման տեսանկյունից առավել արդյունավետ գործիքների, նվերներին առնչվող կարգավորումների, շահերի բախման կառավարման համակարգերի լավագույն միջազգային փորձի մասին ելույթ ունեցավ Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտի փորձագետ Դմիտրո Կոտլիարը: Այնուհետեւ ծավալվեց քննարկում՝ շահերի բախման իրավիճակների օրինակներով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի hանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը կարեւորեց Շահերի բախման կարգավորումների հայկական համակարգի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները: Մասնավորապես նշվեցին շահերի բախման առավել հաճախ հանդիպող իրավիճակները Հայաստանում, ինչպիսի արդյունավետ գործիքներ է նախատեսում Հայաստանի օրենսդրությունը շահերի բախման իրավիճակների կանխարգելման, բացահայտման և կառավարման համար։ Աշխատաժողովի ավարտին Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտի փորձագետ Դմիտրո Կոտլիարն առաջարկեց գործնական վարժություններ շահերի բախման իրավիճակների վերաբերյալ: Աշխատաժողովին մաասնակցում էին ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի, ՀՀ արդարադատության խորհրդի, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ պաշտպանության նախարարության, Քաղաքացիական ծառայության խորհրդի, ՀՀ ՊԵԿ-ի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ:
30.11.2017